22:04  ,  25 սեպտեմբերի, 2022

Julius Baer Generation Cup-ը՝ Մագնուս Կարլսենի հաղթանակով

Աշխարհի չեմպիոն, համաշխարհային դասակարգման առաջատար Մագնուս Կարլսենը նվաճեց Julius Baer Generation Cup օնլայն մրցաշարի հաղթողի կոչումը։

Հնդիկ Արջուն Էրիգայիսիի հետ դիմակայության երկրորդ օրը նորվեգացի գրոսմայստերը պարտության մատնեց 2:0 հաշվով:

Առաջին օրը Մագնուս Կարլսենը հաղթել էր 2,5:0,5 հաշվով։

Julius Baer Generation Cup-ի մրցանակային հիմնադրամը 150 հազար դոլար էր։ Meltwater Champions Chess Tour-ի ընդհանուր մրցանակային հիմնադրամը 1,6 միլիոն դոլար է։ Julius Baer Generation Cup-ը Meltwater Champions Chess Tour-ի 9 մրցաշարերից 7-րդն է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում