21:46  ,  25 սեպտեմբերի, 2022

Աշխարհի հավաքականն առաջին անգամ նվաճեց Լեյվերի գավաթը (ֆոտո, վիդեո)

Աշխարհի հավաքականն առաջին անգամ նվաճեց Լոնդոնում անցկացված թենիսի Լեյվերի գավաթի խաղարկության հաղթողի կոչումը։

Աշխարհի հավաքականից ամերիկացի Ֆրենսիս Տիաֆոն երեք սեթում հաղթեց Եվրոպայի հավաքականի ներկայացուցիչ, հույս Ստեֆանոս Ցիցիպասին՝ 1:6, 7:6 (13:11), 10:8։

Աշխարհի հավաքականը հաղթեց 13:8 հաշվով։

Այս մրցաշարն անցկացվեց 5-րդ անգամ։ Նախքան այս չորս անգամ հաղթել էր Եվրոպայի հավաքականը։

Եվրոպայի հավաքականի կազմում հանդես եկան Ռոջեր Ֆեդերերը, Ռաֆայել Նադալը, Նովակ Ջոկովիչը, Էնդի Մարեյը, Ստեֆանոս Ցիցիպասը, Կասպեր Ռուուդը եւ Մատեո Բերետինին։

Աշխարհի հավաքականը ներկայացրին Ֆելիքս Օժե-Ալյասիմը, Թեյլոր Ֆրիցը, Ֆրենսիս Տիաֆոն, Դիեգո Շվարցմանը, Ալեքս դե Մինաուրը եւ Ջեք Սոքը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում