19:18  ,  25 սեպտեմբերի, 2022

«Մանչեսթեր Սիթին» համաձայնության է հասել Ֆիլ Ֆոդենի հետ

Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» ղեկավարությունը համաձայնության է հասել Անգլիայի հավաքականի կիսապաշտպան Ֆիլ Ֆոդենի հետ նոր պայմանագիր կնքելու հարցում, հաղորդում է Football Insider-ը։ Նոր պայմանագիրը նախատեսված կլինի մինչեւ 2028թ․ հունիս։

22-ամյա  ֆուտբոլիստի շաբաթական աշխատավարձը կկազմի 250 հազար ֆունտ ստերլինգ։

Ֆիլ Ֆոդենը նորամուտը «Մանչեսթեր Սիթիում» նշել է 2017թ․ նոյեմբերին։ Այս ընթացքում նա կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմի հետ մասնակցել է 179 հանդիպման, խփել 48 գոլ, կատարել 35 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում