17:12  ,  25 սեպտեմբերի, 2022

Կիպչոգեն բարելավեց մարաթոնյան վազքի համաշխարհային ռեկորդը

Լեգենդար վազորդ Էլիուդ Կիպչոգեն բարելավեց մարաթոնյան վազքի համաշխարհային ռեկորդը։ 37-ամյա քենիացին Բեռլինի մարաթոնյան վազքի հաղթողի կոչումը նվաճեց ցույց տալով 2 ժամ, 1 րոպե եւ 9 վայրկյան արդյունքը՝ 30 վայրկյանով գերազանցելով իրեն պատկանող ռեկորդը, որը սահմանել էր 2018 թվականին։

Կիպչոգեն չորրորդ անգամ դարձավ Բեռլինի մարաթոնի հաղթող։

Բեռլինի մարաթոնյան վազք, 42,2 կմ

  1. Էլիուդ Կիպչոգեո (Քենիա)՝ 2:01.09
  2. Մարկ Կորիր (Քենիա)՝ 2:05:58
  3. Դեմե Տադու Աբատե (Եթովպիա)՝ 2:06:28

Կիպչոգեն մարաթոնյան վազքի կրկնակի օլիմպիական չեմպիոն է (2016, 2020)։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Լրահոս