14:12  ,  25 սեպտեմբերի, 2022

Բուսկետս․ Մեսին իմ ընկերն է, հույս ունեմ՝ նա կնվաճի աշխարհի չեմպիոնի կոչումը

«Բարսելոնայի» իսպանացի կիսապաշտպան Սերխիո Բուսկետսը հույս է հայտնել, որ Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի 35-ամյա հարձակվող Լիոնել Մեսին Արգենտինայի հավաքականի հետ կնվաճի աշխարհի չեմպիոնի կոչումը։

«Մեսին պետք է հաղթի աշխարհի առաջնությունում իր հավաքականի հետ այնպես, ինչպես նվաճեց Ամերիկայի գավաթը։ Ես հույս ունեմ, որ նա գերազանց հանդես կգա Քաթարում իր հավաքականի հետ։ Նա իմ ընկերն է եւ աշխարհի լավագույն ֆուտբոլիստը»,- Բուսկետսի խոսքը մեջբերում է sport.es-ը։

Նոյեմբերի 20-ին մեկնարկելիք աշխարհի առաջնության խմբային փուլում Արգենտինայի հավաքականի մրցակիցները կլինեն Սաուդյան Արաբիայի, Մեքսիկայի եւ Լեհաստանի հավաքականները։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում