12:10  ,  25 սեպտեմբերի, 2022

«Մանչեսթեր Յունայթեդը» մտադիր է երկարաձգել պայմանագիրը Ռեշֆորդի հետ

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» մտադիր է երկարաձգել պայմանագիրը անգլիացի հարձակվող Մարկուս Ռեշֆորդի հետ, հաղորդում է The Express-ը։

24-ամյա ֆուտբոլիստի գործող պայմանագիրը նախատեսված է մինչեւ այս մրցաշրջանի ավարտը։ Մանչեսթերյան ակումբը կառաջարկի երկարաժամկետ պայմանագիր մինչեւ 2027թ․ հունիս, սակայն մեծ է հավանականությունը, որ Ռեշֆորդը կմերժի եւ կհամաձայնի երկու տարվա պայմանագրի կնքմանը։ Հունվարին Ռեշֆորդը իրավունք կստանա բանակցել նաեւ այլ ակումբների հետ։

Ռեշֆորդը «Մանչեսթեր Յունայթեդի» սան է, Անգլիայի ընթացիկ առաջնությունում մասնակցել է 6 հանդիպման, խփել 3 գոլ, կատարել 2 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս