11:05  ,  25 սեպտեմբերի, 2022

Ռոնալդու․ Գերազանց խաղ էր, կարեւոր հաղթանակ

Կրիշտիանու Ռոնալդուն սոցիալական ցանցերում արած գրառումով մեկնաբանել է 4:0 հաշվով հաղթանակը Չեխիայի թիմի նկատմամբ Ազգերի լիգայի նախավերջին տուրում։

«Գերազանց խաղ էր, կարեւոր հաղթանակ։ Մենք կենտրոնացած ենք մեր նպատակի վրա։

Շնորհակալություն պորտուգալացի հանդիսականներին՝ ֆանտաստիկ աջակցության համար»,- գրել է Պորտուգալիայի հավաքականի եւ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» 37-ամյա հարձակվողը։

A լիգայի երկրորդ խմբում Պորտուգալիան 10 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 2 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող Իսպանիայից։ Շվեյցարիան երրորդն է՝ 6 միավոր, Չեխիան վերջինն է՝ միավոր։ Սեպտեմբերի 27-ին Պորտուգալիան տանը կմրցի իսպանացիների հետ։ Այդ խաղում կվիճարկվի փլեյ-օֆֆի ուղեգիրը։

Ազգերի լիգա, 5-րդ տուր

A լիգա, երկրորդ խումբ

Չեխիա - Պորտուգալիա՝ 0:4 (տեսանյութ)

Դիոգու Դալոտ, 33, 52, Բրունու Ֆերնանդեշ, 45+2, Դիոգու Ժոտա, 82

Չիրացրած 11մ՝ Պատրիկ Շիկ (Չեխիա), 45+6

Իսպանիա - Շվեյցարիա՝ 1:2 (տեսանյութ)

Ժորդի Ալբա, 55 - Մանուել Ականջի, 21, Էրիկ Գարսիա, 58, ինքնագոլ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս