Կրիշտիանու Ռոնալդուն սոցիալական ցանցերում արած գրառումով մեկնաբանել է 4:0 հաշվով հաղթանակը Չեխիայի թիմի նկատմամբ Ազգերի լիգայի նախավերջին տուրում։
«Գերազանց խաղ էր, կարեւոր հաղթանակ։ Մենք կենտրոնացած ենք մեր նպատակի վրա։
Շնորհակալություն պորտուգալացի հանդիսականներին՝ ֆանտաստիկ աջակցության համար»,- գրել է Պորտուգալիայի հավաքականի եւ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» 37-ամյա հարձակվողը։
A լիգայի երկրորդ խմբում Պորտուգալիան 10 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 2 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող Իսպանիայից։ Շվեյցարիան երրորդն է՝ 6 միավոր, Չեխիան վերջինն է՝ 4 միավոր։ Սեպտեմբերի 27-ին Պորտուգալիան տանը կմրցի իսպանացիների հետ։ Այդ խաղում կվիճարկվի փլեյ-օֆֆի ուղեգիրը։
Ազգերի լիգա, 5-րդ տուր
A լիգա, երկրորդ խումբ
Չեխիա - Պորտուգալիա՝ 0:4 (տեսանյութ)
Դիոգու Դալոտ, 33, 52, Բրունու Ֆերնանդեշ, 45+2, Դիոգու Ժոտա, 82
Չիրացրած 11մ՝ Պատրիկ Շիկ (Չեխիա), 45+6
Իսպանիա - Շվեյցարիա՝ 1:2 (տեսանյութ)
Ժորդի Ալբա, 55 - Մանուել Ականջի, 21, Էրիկ Գարսիա, 58, ինքնագոլ
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում