10:44  ,  25 սեպտեմբերի, 2022

Ազգերի լիգա․ Իսրայելը նվաճել է A լիգայի ուղեգիր

Ֆուտբոլի Իսրայելի հավաքականը նվաճել է Ազգերի լիգայի A լիգայի ուղեգիր։ Նախավերջին տուրում իսրայելցիները 2:1 հաշվով պարտության են մատնել Ալբանիայի թիմին, երկրորդ խմբում վաստակել 8 միավոր եւ ապահովել առաջին տեղը։

Երկրորդ տեղում գտնվող Իսլանդիայի թիմն ունի 3 միավոր։ Ալբանիան 1 միավորով երրորդն է։

Այս խմբում էր ընդգրկված նաեւ Ռուսաստանի հավաքականը, որը հեռացվել է միջազգային մրցաշարերից Ուկրաինայում ռուսական զինված ուժերի գործողությունների հետեւանքով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English