01:11  ,  25 սեպտեմբերի, 2022

Չեխիայի թիմի դարպասապահը խաղային դրվագում հարվածել է Ռոնալդուի քթին (ֆոտո)

Ազգերի լիգայի A լիգայի երկրորդ խմբի նախավերջին տուրի Չեխիա - Պորտուգալիա խաղում քթի վնասվածք է ստացել հյուրերի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն։

Խաղային դրվագում չեխերի դարպասապահ Թոմաշ Վացլիկը փորձել է բռունցքով հետ մղել գնդակը, սակայն հարվածել է 37-ամյա ֆուտբոլիստի քթին։ Պահանջվել է բուժօգնություն։ Ռոնալդուն կարողացել է անցկացնել ամբողջ հանդիպումը։  

Պորտուգալիայի հավաքականն առավելության է հասել 4:0 հաշվով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English