23:50  ,  24 սեպտեմբերի, 2022

Մագնուս Կարլսենը եզրափակիչի առաջին օրը խնդիրներ չունեցավ

Աշխարհի չեմպիոն, համաշխարհային դասակարգման առաջատար Մագնուս Կարլսենը հաղթանակով ավարտեց Julius Baer Generation Cup օնլայն մրցաշարի եզրափակիչի առաջին օրը։ Մրցակիցը հնդիկ Արջուն Էրիգայիսին է։

Նորվեգացի գրոսմայստերը հաղթեց երեք պարտիայում՝ 2,5:0,5:

Պայքարը կշարունակվի սեպտեմբերի 25-ին։

Julius Baer Generation Cup-ի մրցանակային հիմնադրամը 150 հազար դոլար է։ Meltwater Champions Chess Tour-ի ընդհանուր մրցանակային հիմնադրամը 1,6 միլիոն դոլար է։

Julius Baer Generation Cup-ը Meltwater Champions Chess Tour-ի 9 մրցաշարերից 7-րդն է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս