21:11  ,  24 սեպտեմբերի, 2022

Ռուսաստանի հավաքականի կամային հաղթանակը

Ֆուտբոլի Ռուսաստանի հավաքականը Բիշքեկում ընկերական հանդիպում անցկացրեց Ղրղզստանի հավաքականի հետ եւ առավելության հասավ 2:1 հաշվով՝ հաղթական գոլը խփելով 89-րդ րոպեին։ Աչքի ընկավ Դանիիլ Ուտկինը։

Վալերի Կարպինի ղեկավարությամբ Ռուսաստանի թիմը տարավ 6-րդ հաղթանակը, 1-ական ոչ ոքիի եւ պարտության հետ։

Աշխարհի առաջնության ընտրական խաղում 2021թ․ նոյեմբերի14-ին Խորվաթիային նվազագույն հաշվով պարտվելուց հետո Ռուսաստանի հավաքականն անցկացրեց առաջին խաղը։ Ուկրաինայում ռուսական զինուժի գործողությունների պատճառով Ռուսաստանի թիմերը հեռացվել են միջազգային մրցաշարերից։

Ընկերական հանդիպում

Ղրղզստան - Ռուսաստան՝ 1:2

Ալիմարդոն Շուկուրով, 24 - Ալեքսանդր Սոբոլեւ, 30, 11մ, Դանիիլ Ուտկին, 89

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում