18:50  ,  24 սեպտեմբերի, 2022

Ազգերի լիգա․ Հայաստան - Ուկրաինա՝ 0։5 (ֆոտո, վիդեո)

Ֆուտբոլի Ազգերի լիգայի խմբային փուլի նախավերջին տուրում Հայաստանի հավաքականը Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում ընդունեց Ուկրաինայի հավաքականին եւ պարտվեց 0:5 հաշվով

22-րդ րոպեին աչքի ընկավ Կիեւի «Դինամոյի» 25-ամյա կիսապաշտպան Ալեքսանդր Տիմչիկը։ Գոլային փոխանցումը կատարեց Դոնեցկի «Շախտյորի» 26-ամյա հարձակվող Ալեքսանդր Զուբկովը։

Ընդմիջումից հետո ուկրաինացիների առավելությունը 57-րդ րոպեին կրկնապատկեց Ալեքսանդր Զուբկովը, որին գոլային փոխանցում կատարեց Ալեքսանդր Տիմչիկը։

69-րդ րոպեին ուկրաինացի Ալեքսանդր Պետրակովի գլխավորած թիմի երրորդ գոլը խփեց «Դնիպրո-1»-ի 25-ամյա հարձակվող Արտյոմ Դովբիկը։ Գոլային փոխանցումը կատարեց Ալեքսանդր Զուբկովը։

81-րդ րոպեին Արտյոմ Դովբիկի փոխանցումից հետո աչքի ընկավ ֆրանսիական «Բորդոյի» 25-ամյա կիսապաշտպան Դանիլո Իհնատենկոն։ 3 րոպե անց դուբլ ձեւակերպեց Դովբիկը։

Հայաստանի թիմը 4 հարված կատարեց մրցակցի դարպասին, չորսն էլ հետ մղեց Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Անդրեյ Լունինը։

Թիմերի առաջին խաղում Ուկրաինայի հավաքականը հաղթել էր 3:0 հաշվով։ 

Ուկրաինան 10 միավորով բարձրացավ առաջին տեղ եւ 1 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող Շոտլանդիայից, որը մեկ հանդիպում քիչ է անցկացրել։ Հայաստանի թիմը վերջինն է՝ 3 միավոր։ Խմբի հաղթողը հաջորդ մրցաշրջանում հանդես կգա A լիգայում, վերջին տեղը գրաված թիմը կնահանջի C լիգա։

Սեպտեմբերի 27-ին Դուբլինում Հայաստանի հավաքականը կհյուրընկալվի իռլանդացիներին։

Ազգերի լիգա, 5-րդ տուր

B լիգա, առաջին խումբ

Հայաստան - Ուկրաինա՝ 0:5 (տեսանյութ)

Ալեքսանդր Տիմչիկ, 22, Ալեքսանդր Զուբկով, 57, Արտյոմ Դովբիկ, 69, 84, Դանիլո Իհնատենկո, 81

Հայաստան․ Դավիթ Յուրչենկո, Արտակ Դաշյան, Հովհաննես Համբարձումյան, Հրայր Մկոյան (Տարոն Ոսկանյան, 75), Անդրե Կալիսիր, Ժիրայր Մարգարյան (Ժորդի Մոնրո, 75), Վահան Բիչախչյան (Հովհաննես Հարությունյան, 46), Արտակ Գրիգորյան, Խորեն Բայրամյան, Տիգրան Բարսեղյան (Ժիրայր Շաղոյան, 63), Լուկաս Սելարայան (Արթուր Սերոբյան, 82)։

Շոտլանդիա - Իռլանդիա՝ 22:45 (Երեւանի ժամանակ)

Ֆոտո՝ Էմմա Ասատրյանի

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով