17:49  ,  24 սեպտեմբերի, 2022

Ազգերի լիգա․ Ուկրաինայի թիմը հաղթում է Երեւանում առաջին խաղակեսից հետո (ֆոտո, վիդեո)

Ֆուտբոլի Ազգերի լիգայի խմբային փուլի նախավերջին տուրում Հայաստանի հավաքականը սեպտեմբերի 24-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում ընդունել է Ուկրաինայի հավաքականին։

Առաջին խաղակեսից հետո նվազագույն հաշվով հաղթում են հյուրերը։ 22-րդ րոպեին աչքի ընկավ Կիեւի «Դինամոյի» 25-ամյա կիսապաշտպան Ալեքսանդր Տիմչիկը (տեսանյութ)։ Գոլային փոխանցումը կատարեց Դոնեցկի «Շախտյորի» 26-ամյա հարձակվող Ալեքսանդր Զուբկովը։

Թիմերը երկուական հարված կատարեցին դարպասին, «Ռեալի» դարպասապահ Անդրեյ Լունինը երկու սեյվ կատարեց։

Ընդմիջում է։

Թիմերի առաջին խաղում 3:0 հաշվով հաղթել էր Ուկրաինայի հավաքականը։

Ֆոտո՝ Էմմա Ասատրյանի

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով