16:53  ,  24 սեպտեմբերի, 2022

Հայաստան - Ուկրաինա․ Խաղից առաջ (ֆոտո, վիդեո)

Ազգերի լիգայի խմբային փուլի նախավերջին տուրում Հայաստանի հավաքականը  սեպտեմբերի 24-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ընդունում է Ուկրաինայի հավաքականին։

Խոակին Կապառոսի գլխավորած թիմը նախավարժանք անցկացրեց «Հանրապետականում»: Նախավարժանքի դուրս եկավ նաեւ Ուկրաինայի թիմը:

Հայաստան- Ուկրաինա հանդիպումը կսպասարկի Պորտուգալիայի մրցավարականը խումբը։ Գլխավոր մրցավարն է Ժոաու Պինեյրուն, օգնականներն են Բրունու Ալվեշ Ժեզուսը եւ Լուսիանո Մայան։ Չորրորդն պաշտոնյան է Անդրեա Նարսիսոն։

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի երկրպագուների ՖԱՖ շարժումը Հայաստան-Ուկրաինա հանդիպումից առաջ ավանդական երթ չունեցավ: NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ՖԱՖ շարժման համահիմնադիր Սերգեյ Ջանջոյանը նշեց, որ երկրում պատերազմական իրավիճակով պայմանավորված այս անգամ որոշեցին ավանդական երթ չանել: Չնայած դրան, Ֆաֆականները «Հանրապետական» ստադիոն ժամանեցին միասին:

Խաղի մեկնարկից մեկ ժամ առաջ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնի տոմսարկղի առջեւ հերթեր էր գոյացել, սակայն տրիբունաները կիսադատարկ են: Հայաստան-Ուկրաինա խաղի տոմսերի վաճառքը սկսվել էր սեպտեմբերի 23-ից:   

Ազգերի Լիգայի Բ լիգայի առաջին խմբի նախավերջին տուրից առաջ 4 խաղից հետո Շոտլանդիան 9 միավորով առաջին խմբի առաջատարն է, Ուկրաինան 7 միավորով երկրորդն է։ Իռլանդիան ունի 4, Հայաստանը՝ 3 միավոր։ Խմբի հաղթողը կբարձրանա A լիգա, վերջին տեղ գրաված թիմը կնահանջի C լիգա։

B լիգայի առաջին խմբի Հայաստան - Ուկրաինա հանդիպումը տեղի կունենա կմեկնարկի 17:00-ին։

Հայաստան

Դավիթ Յուրչենկո (1), Անդրե Կալիսի (2), Արտակ Գրիգորյան (5), Խորեն Բայրամյան (7), Լուկաս Սելազարյան (10), Տիգրան Բարսեղյան (11), Հրայր Մկոյան (15), Հովհաննես Համբարձումյան (19), Արտակ Դաշյան (20), Ժիրայր Մարգարյան (22), Վահան Բիչախչյան (23):

Ուկրաինա

Անդրեյ Լունին, Տարաս Կաչարաբա, Սերգեյ Կրիվցով, Իլյա Զաբարնի, Ալեքսանդր Տիմչուկ, Սերգեյ Սիդորչուկ, Դանիլո Իհնատենկո, Վիտալի Միկոլենկո, Ալեքսանդր Զուբկով, Ռոման Յարեմչուկ, Վիկտոր Ցիգանկով։

Լուսինե Շահբազյան

Ֆոտո՝ Էմմա Ասատրյանի

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով