16:24  ,  24 սեպտեմբերի, 2022

Ուսման Դեմբելեն վնասվածք է ստացել

Իսպանիայի փոխչեմպիոն «Բարսելոնայի» հարձակվող Ուսման Դեմբելեն վնասվածք է ստացել աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականում։ Նա չի մասնակցել Դիդիե Դեշամի գլխավորած թիմի հերթական մարզմանը, հաղորդում է ֆրանսիական L'Equipe-ը։

25-ամյա ֆուտբոլիստը սրունքի մկանային վնասվածք ունի։ Նրա մասնակցությունը Դանիայի դեմ Ազգերի լիգայի վերջին տուրի խաղին հարցականի տակ է։

Դանիա - Ֆրանսիա հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 25-ին Կոպենհագենում։

A լիգայի առաջին խմբում Ֆրանսիայի հավաքականը 5 տուրից հետո 5 միավորով երրորդն է։ Առաջատարը Խորվաթիան է (10 միավոր), երկրորդը Դանիան է (9)։ Մրցաշարային աղյուսակը եզրափակում է Ավստրիան (4)։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում