15:41  ,  24 սեպտեմբերի, 2022

Ազգերի լիգա․ Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը

Հայաստանի հավաքականի իսպանացի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը հրապարակել է մեկնարկային կազմը Ուկրաինայի դեմ խաղում։ Թիմերը կհանդիպեն Ազգերի լիգայի նախավերջին տուրում։

Հայաստան․ Դավիթ Յուրչենկո, Արտակ Դաշյան, Հովհաննես Համբարձումյան, Հրայր Մկոյան, Անդրե Կալիսիր, Ժիրայր Մարգարյան, Վահան Բիչախչյան, Արտակ Գրիգորյան, Խորեն Բայրամյան, Տիգրան Բարսեղյան, Լուկաս Սելարայան։

Ուկրաինա․ Անդրեյ Լունին, Տարաս Կաչարաբա, Սերգեյ Կրիվցով, Իլյա Զաբարնի, Ալեքսանդր Տիմչիկ, Սերգեյ Սիդորչուկ, Դանիլո Իհնատենկո, Վիտալի Միկոլենկո, Ալեքսանդր Զուբկով, Ռոման Յարեմչուկ, Վիկտոր Ցիգանկով։

Հայաստան - Ուկրաինա հանդիպումը կմեկնարկի 17:00-ին։

B լիգայի առաջին խմբում 4 խաղից հետո Շոտլանդիան 9 միավորով առաջատարն է, Ուկրաինան 7 միավորով երկրորդն է։ Իռլանդիան ունի 4, Հայաստանը՝ 3 միավոր։ Խմբի հաղթողը կբարձրանա A լիգա, վերջին տեղ գրաված թիմը կնահանջի C լիգա։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս