13:15  ,  24 սեպտեմբերի, 2022

Մեսիի դուբլը նպաստեց Արգենտինայի հաղթանակին (ֆոտո, վիդեո)

Ֆուտբոլի Արգենտինայի հավաքականն ընկերական խաղում մրցել է Հոնդուրասի թիմի հետ։ 3:0 հաշվով առավելության են հասել արգենտինացիները։ ԱՄՆ-ի Մայամի քաղաքում տեղի ունեցած խաղում դուբլի հեղինակ է դարձել Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի 35-ամյա հարձակվող Լիոնել Մեսին։ Աչքի է ընկել նաեւ Իտալիայի փոխչեմպիոն Միլանի «Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսը։

Հիշեցնենք, որ նախորդ ընկերական խաղում Արգենտինան 5:0 հաշվով պարտության էր մատնել Էստոնիայի թիմին Մեսիի 5 գոլի շնորհիվ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում