12:37  ,  24 սեպտեմբերի, 2022

Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Ուկրաինայի դեմ խաղում

Ֆուտբոլի Ազգերի լիգայի նախավերջին տուրում Հայաստանի հավաքականը սեպտեմբերի 24-ին կընդունի Ուկրաինայի հավաքականին։ Իսպանացի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը հրապարակել է Հայաստանի թիմի վերջնական հայտացուցակը։

B լիգայի առաջին խմբում 4 խաղից հետո Շոտլանդիան 9 միավորով առաջատարն է, Ուկրաինան 7 միավորով երկրորդն է։ Իռլանդիան ունի 4, Հայաստանը՝ 3 միավոր։ Խմբի հաղթողը կբարձրանա A լիգա, վերջին տեղ գրաված թիմը կնահանջի C լիգա։

Հայաստան - Ուկրաինա հանդիպումը կմեկնարկի 17։00-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով