10:34  ,  24 սեպտեմբերի, 2022

Ֆեդերերն անցկացրեց վերջին հանդիպումը կարիերայում

Շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերն անցկացրեց վերջին հանդիպումը կարիերայում։ Լոնդոնում անցկացվող Լեյվերի գավաթի խաղարկությունում Ֆեդերերը զուգախաղում ընկերակցեց իսպանացի Ռաֆայել Նադալին։ Նրանք Եվրոպայի հավաքականի կազմում մրցեցին ամերիկացիներ Ֆրենսիս Տիաֆոյի եւ Ջեք Սոքի հետ եւ պարտվեցին  6:4, 6:7 (2:7), 9:11 հաշվով։

«Մեծ սաղավարտի» մրցաշարի 20-ակի չեմպիոնը հայտարարել էր, որ Լեյվերի գավաթի խաղարկությունից հետո կավարտի պրոֆեսիոնալ կարիերան։

41-ամյա թենիսիստը խաղից հետո արտասվել է կորտում։ Նրա հետ են կորտում եղել նաեւ կին ու երեխաները։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս