00:57  ,  24 սեպտեմբերի, 2022

Ազգերի լիգա․ Բոսնիացիները հաղթեցին եւ նվաճեցին A լիգայի ուղեգիր (տեսանյութ)

Ֆուտբոլի Ազգերի լիգայի B լիգայի երրորդ խմբի նախավերջին տուրում Բոսնիա-Հերցեգովինայի հավաքականը տանը մրեց Չեռնոգորիայի թիմի հետ եւ հաղթեց նվազագույն հաշվով։

Բոսնիացիները 11 միավորով խմբում գրավեցին առաջին տեղը եւ հաջորդ մրցաշրջանում հանդես կգան A լիգայում։ Չեռնոգորիան 7 միավորով երկրորդն է։

Խմբի մյուս խաղում Ֆինլանդիայի եւ Ռումինիայի հավաքականները խաղացին ոչ ոքի՝ 1:1:

Ֆինլանդիան 5 միավորով երրորդն է, Ռումինիան վերջինն է՝ 4 միավոր։

Ազգերի լիգա, 5-րդ տուր

B լիգա, երրորդ խումբ

Բոսնիա եւ Հերցեգովինա - Չեռնոգորիա՝ 1:0 

Էրմեդին Դեմիրովիչ, 45+1

Ֆինլանդիա - Ռումինիա՝ 1:1 

Տեեմու Պուկի, 12  -  Ֆլորին Տենասե, 52

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում