00:45  ,  24 սեպտեմբերի, 2022

Ազգերի լիգա․ Գերմանիան սենսացիոն պարտություն կրեց, Իտալիան հաղթեց Անգլիային (տեսանյութ)

Ֆուտբոլի Ազգերի լիգայի A լիգայի երրորդ խմբի նախավերջին տուրում սենսացիոն պարտություն կրեց Գերմանիայի հավաքականը։ Հանս-Դիտեր Ֆլիկի գլխավորած թիմն ընդունեց Հունգարիայի հավաքականին, որն առավելության հասավ նվազագույն հաշվով շվեյցարական «Բազելի» հարձակվող Ադամ Սալաիի գոլի շնորհիվ։

Հունգարիայի հավաքականը 10 միավորով խմբի առաջատարն է։ 2 միավոր է հետ Եվրոպայի չեմպիոն Իտալիայի հավաքականը, որը 1:0 հաշվով պարտության մատնեց Անգլիայի թիմին։ Միակ գոլը խփեց «Նապոլիի» հարձակվող Ջակոմո Ռասպադորին։

Գերմանիան 6 միավորով երրորդն է, Անգլիան վերջինն է՝ 2 միավոր։ Հունգարիան ու Իտալիան վերջին տուրում կվիճարկեն առաջին տեղն ու փլեյ-օֆֆի ուղեգիրը, իսկ Անգլիան նահանջեց B լիգա։

Ազգերի լիգա, 5-րդ տուր

A լիգա, երրորդ խումբ

Իտալիա - Անգլիա՝ 1:0 (տեսանյութ)

Ջակոմո Ռասպադորի, 68

Գերմանիա - Հունգարիա՝ 0:1 (տեսանյութ)

Ադամ Սալաի, 17

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում