21:56  ,  23 սեպտեմբերի, 2022

Ազգերի լիգա․ Վրաստանի հավաքականը հաղթեց եւ գրավեց առաջին տեղը (տեսանյութ)

Ֆուտբոլի Ազգերի լիգայի C լիգայի չորրորդ խմբի նախավերջին տուրում Վրաստանի հավաքականը տանը մրցեց Հյուսիսային Մակեդոնիայի թիմի հետ եւ առավելության հասավ 2:0 հաշվով։

Վրաստանը 13 միավորով գրավեց առաջին տեղը եւ նվաճեց B լիգայի ուղեգիր։ Հյուսիսային Մակեդոնիան 7 միավորով երկրորդ տեղում է։

C լիգա, չորրորդ խումբ, 5-րդ տուր

Վրաստան - Հյուսիսային Մակեդոնիա՝ 2:0 (տեսանյութ)

Բոյան Միովսկի, 35, ինքնագոլ, Խվիչա Կվարացխելիա, 64

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում