20:17  ,  23 սեպտեմբերի, 2022

Անգլիայի հավաքականի տարվա լավագույն ֆուտբոլիստը

Ֆուտբոլի Անգլիայի հավաքականի նախորդ 12 ամիսների լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել «Արսենալի» 21-ամյա կիսապաշտպան Բուկայո Սական, հաղորդում է թիմի մամուլի ծառայությունը։

Երկրպագուների քվեարկության արդյունքում՝ երկրորդ տեղում է Լոնդոնի «Վեստ Հեմի» կիսապաշտպան Դեքլան Ռայսը, երրորդը Լոնդոնի «Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնն է։

Անցած մրցաշրջանում Բուկայո Սական Անգլիայի հավաքականի կազմում մասնակցել է 9 հանդիպման, խփել 3 գոլ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English