19:11  ,  23 սեպտեմբերի, 2022

Հրայր Մկոյան․ Կարող ենք Ուկրաինայի թիմի հետ լավ խաղ ունենալ եւ հաղթել

Կփորձենք ամեն ինչ անել, որ վաղվա խաղը դրական ավարտ ունենա մեր օգտին: Այս մասին Հայաստան - Ուկրաինա նախախաղային ասուլիսում ասաց Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Հրայր Մկոյանը:

«Ազգերի լիգայում մասնակցեցի 4 խաղի: Մարզավիճակս նորմալ է: Պատրաստ ենք վաղվա խաղին:

Կա առաջադրանք: Գիտենք, որ Ուկրաինան եւ Իռլանդիան բարձրակարգ թիմեր են: Ֆուտբոլիստները շատ լավ պատրաստվել են, պետք է կարողանանք այնպես անել, որ վաղվա խաղը ավարտվի դրական արդյունքով մեր օգտին: Ուկրաինան լավ թիմ է, ունի լավ խաղացողներ: Մենք կարողացանք նրանց հետ առաջին խաղում անցկացնել լավ հանդիպում, չնայած պարտվեցինք, բայց լավ խաղ ստացվեց: Մեր առջեւ խնդիր ունենք դրած: Կարող ենք նրանց հետ լավ խաղ ունենալ եւ հաղթել:

Վարազդատ Հարոյանը չի կարողանա օգնել մեզ վաղը: Պետք է կարողանանք այնպես անել, որ նրա բացը լրացնենք»,- ասաց Հրայր Մկոյանը:

Հայաստան - Ուկրաինա հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 24-ին Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում եւ կմեկնարկի 17:00-ին։

Ազգերի լիգայի B լիգայի առաջին խմբում 4 խաղից հետո Շոտլանդիան 9 միավորով առաջին խմբի առաջատարն է, Ուկրաինան 7 միավորով երկրորդն է։ Իռլանդիան ունի 4, Հայաստանը՝ 3 միավոր։ Խմբի հաղթողը կբարձրանա A լիգա, վերջին տեղ գրաված թիմը կնահանջի C լիգա։

Լուսինե Շահբազյան

Լուսանկարն՝ Էմմա Ասատրյանի

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում