18:43  ,  23 սեպտեմբերի, 2022

Հայաստանի հավաքականի նախախաղային մարզումը՝ ուղիղ

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում նախախաղային մարզում է անցկացնում Ազգերի լիգայի նախավերջին տուրի հանդիպումից առաջ։

NEWS.am Sport-ը ներկայացնում է ուղիղ հեռարձակում նախախաղային մարզումից:

Սեպտեմբերի 24-ին Ազգային հավաքականը կընդունի Ուկրաինայի թիմին:

Հայաստան - Ուկրաինա հանդիպումը տեղի կունենա Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում եւ կմեկնարկի 17:00-ին։

Ազգերի լիգայի B լիգայի առաջին խմբում 4 խաղից հետո Շոտլանդիան 9 միավորով առաջին խմբի առաջատարն է, Ուկրաինան 7 միավորով երկրորդն է։ Իռլանդիան ունի 4, Հայաստանը՝ 3 միավոր։ Խմբի հաղթողը կբարձրանա A լիգա, վերջին տեղ գրաված թիմը կնահանջի C լիգա։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում