16:29  ,  23 սեպտեմբերի, 2022

«Բարսելոնայի» եւ Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստը վնասվածք է ստացել

Աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի եւ Իսպանիայի փոխչեմպիոն «Բարսելոնայի» պաշտպան Ժյուլ Կունդեն վնասվածք է ստացել Ավստրիայի դեմ Ազգերի լիգայի նախավերջին տուրի խաղում։ Դիդիե Դեշամի գլխավորած թիմն առավելության էր հասել 2:0 հաշվով, Կունդեն փոխարինվել էր 23-րդ րոպեին։

Նախնական բուժզննումը ցույց է տվել ազդրի մկանային վնասվածք։ Ամենայն հավանականությամբ, Կունդեն բաց կթողնի մոտ մեկ ամիս, հաղորդում է Goal.com-ը։

Կունդեն այս ամռանն է իսպանական «Սեւիլիայից» տեղափոխվել «Բարսելոնա»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում