15:12  ,  23 սեպտեմբերի, 2022

«Մանչեսթեր Յունայթեդի» ռեկորդային ծախսը

«Մանչեսթեր Յունայթեդը» աշխատավարձի ռեկորդային ծախս է ունեցել Անգլիայի Պրեմիեր լիգայի պատմության մեջ։ Անցած ֆինանսական տարում մանչեսթերյան ակումբը վճարել է  384,2 միլիոն ֆունտ ստերլինգ աշխատավարձ, հաղորդում է The Guardian-ը։ Նախորդ տարվա համեմատ աշխատավարձի ֆոնդն ավելացել է 61,6 միլիոն ֆունտ ստերլինգով։

Դա կապված է պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի, անգլիացի կիսապաշտպան Ջեյդոն Սանչոյի եւ ֆրանսիացի պաշտպան Ռաֆայել Վարանի տեղափոխության հետ։ Այս ամռանը թիմին միացել է նաեւ բրազիլացի կիսապաշտպան Կազեմիրոն։

Պրեմիեր լիգայում այս ցուցանիշով նախորդ ռեկորդը պատկանում էր «Մանչեսթեր Սիթիին»՝ 355 միլիոն ֆունտ ստերլինգ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English