14:23  ,  23 սեպտեմբերի, 2022

Մաուրո Իկարդին ու Վանդա Նարան բաժանվել են

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ից վարձակալությամբ թուրքական «Գալաթասարայ» տեղափոխված արգենտինացի հարձակվող Մաուրո Իկարդին ու Վանդա Նարան բաժանվել են։ Ֆուտբոլիստի կինը նաեւ նրա գործակալն էր։ Իկարդիի հետ հարաբերությունները խզելու մասին Վանդա Նարան հայտնել է ինստագրամյան գրառումով։

«Ծանր պահ է, բայց հաշվի առնելով մամուլի հրապարակումներն ու կեղծիքները, ավելի լավ կլինի, եթե բոլորն ինձնից իմանան մեր բաժանվելու մասին։ Այլ մանրամասներ հայտնելու ցանկություն չունեմ։ Խնդրում եմ հարգել իմ եւ մեր երեխաների անձնական կյանքը»,- գրել է Վանդա Նարան։

Մաուրո Իկարդին ու Վանդա Նարան ամուսնացել էին 2014-ին։ Նրանք ունեն երկու երեխա։ Եվս երեք երեխա Վանդա Նարան ունի նախորդ ամուսնուց՝ ֆուտբոլիստ Մաքսի Լոպեսից։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English