13:12  ,  23 սեպտեմբերի, 2022

Հայաստան - Ուկրաինա հանդիպման մրցավարները

Ֆուտբոլի Ազգերի լիգայի նախավերջին տուրում Հայաստանի հավաքականը կընդունի Ուկրաինայի թիմին։

Հանդիպումը կսպասարկի Պորտուգալիայի մրցավարականը խումբը, հաղորդում է ՈւԵՖԱ-ի կայքը։

Գլխավոր մրցավարն է Ժոաու Պինեյրուն, օգնականներն են Բրունու Ալվեշ Ժեզուսը եւ Լուսիանո Մայան։ Չորրորդն պաշտոնյան է Անդրեա Նարսիսոն։

B լիգայի առաջին խմբի Հայաստան - Ուկրաինա հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 24-ին եւ կմեկնարկի 17:00-ին։

4 խաղից հետո Շոտլանդիան 9 միավորով առաջին խմբի առաջատարն է, Ուկրաինան 7 միավորով երկրորդն է։ Իռլանդիան ունի 4, Հայաստանը՝ 3 միավոր։

Խմբի հաղթողը կբարձրանա A լիգա, վերջին տեղ գրաված թիմը կնահանջի C լիգա։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով