21:04  ,  22 սեպտեմբերի, 2022

Լեւոն Արոնյանը հաղթեց Մագնուս Կարլսենին 1/4 եզրափակիչի առաջին պարտիայում

Շախմատի Հայաստանի հավաքականի նախկին առաջատար (ԱՄՆ) Լեւոն Արոնյանը պարտության մատնեց աշխարհի չեմպիոն, համաշխարհային դասակարգման առաջատար, նորվեգացի Մագնուս Կարլսենին Julius Baer Generation Cup օնլայն մրցաշարի քառորդ եզրափակիչի առաջին պարտիայում։

Հայ գրոսմայստերը խաղում էր սեւ ֆիգուրներով եւ հաղթեց 52-րդ քայլին։

Julius Baer Generation Cup-ի մրցանակային հիմնադրամը 150 հազար դոլար է։ Meltwater Champions Chess Tour-ի ընդհանուր մրցանակային հիմնադրամը 1,6 միլիոն դոլար է։

Julius Baer Generation Cup-ը Meltwater Champions Chess Tour-ի 9 մրցաշարերից 7-րդն է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս