20:17  ,  22 սեպտեմբերի, 2022

Ազգերի լիգա․ Ղազախստանը հաղթեց Բելառուսի թիմին եւ դուրս եկավ B լիգա

Ֆուտբոլի Ազգերի լիգայի C լիգայի երրորդ խմբում Ղազախստանի հավաքականը 5-րդ տուրում ընդունեց Բելառուսի հավաքականին եւ առավելության հասավ 2:1 հաշվով։

Ղազախստանի հավաքականը 13 միավորով ապահովեց առաջին տեղը խմբում եւ նվաճեց B լիգայի ուղեգիր։

Երկրորդ տեղում գտնվող Սլովակիայի հավաքականը մրցաշարի ավարտից երկու տուր առաջ Ղազախստանի թիմից հետ է 7 միավոր։

Ազգերի լիգա, C լիգա, երրորդ խումբ, 5-րդ տուր

Ղազախստան - Բելառուս՝ 2:1

Միխայիլ Գաբիշեւ, 29, Բակտիյոր Զայնուտդինով, 79  - Պավել Սավիցկի, 45+3

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում