19:55  ,  22 սեպտեմբերի, 2022

ՊՍԺ-ն ու «Յուվենտուսը» ցանկանում են ձեռք բերել Ն’Գոլո Կանտեին

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն ու Թուրինի «Յուվենտուսը» հետաքրքրված են Լոնդոնի «Չելսիի» եւ աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Ն’Գոլո Կանտեի ծառայություններով, հաղորդում է CBS Sports-ը։

31-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրն անգլիական ակումբի հետ նախատեսված է մինչեւ այս մրցաշրջանի ավարտը։ Կանտեն ու «Չելսին» չեն կարողանում հասնել համաձայնության համագործակցության երկարաձգման վերաբերյալ։ Ամենայն հավանականությամբ՝ հաջորդ ամռանը նա կստանա ազատ գործակալի կարգավիճակ։

Կանտեն 2016-ին է «Լեսթեր Սիթիից» տեղափոխվել «Չելսի»։ Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 40 միլիոն եվրո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Լրահոս