17:48  ,  22 սեպտեմբերի, 2022

Մագնուս Կարլսեն․ Հանս Նիմանի խաղը տպավորիչ է

Աշխարհի չեմպիոն, համաշխարհային դասակարգման առաջատար, նորվեգացի Մագնուս Կարլսենը հայտարարել է, որ տպավորված է ամերիկացի Հանս Նիմանի խաղով։

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում անցկացված Grand Chess Tour-ի փուլում Նիմանին պարտվելուց հետո Կարլսենը լքել էր մրցաշարը, իսկ Julius Baer Generation Cup-ի նախնական փուլում Նիմանի հետ պարտիայում մեկ քայլ կատարելուց հետո հանձնվել էր։ Շախմատային մամուլը գրել էր, որ Կարլսենը Նիմանին կասկածում է հուշումներից օգտվելու մեջ։

«Նիմանի խաղը շատ տպավորիչ է։ Կարծում եմ՝ նրա մարզիչ Մաքսիմ Դլուգին շատ լավ աշխատանք է կատարել։ Հաջորդ շաբաթ կհայտնեմ իմ դիրքորոշումը նրա վերաբերյալ, իսկ առայժմ կենտրոնացած եմ մրցաշարի վրա»,- Կարլսենի խոսքը մեջբերում է Chess24-ը։

Julius Baer Generation Cup-ի քառորդ եզրափակիչում Կարլսենի մրցակիցը կլինի Հայաստանի հավաքականի նախկին առաջատար Լեւոն Արոնյանը (ԱՄՆ)։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում