18:02  ,  21 սեպտեմբերի, 2022

«Փյունիկ» - «Ժալգիրիս» հանդիպման տոմսերի գները

Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն Երեւանի «Փյունիկը» Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի երրորդ տուրում հոկտեմբերի 6-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում կընդունի Լիտվայի չեմպիոն «Ժալգիրիսին» (Վիլնյուս)։ Խաղը կմեկնարկի ժամը 20:45-ին։

Սեպտեմբերի 21-ին սկսվել է խաղի տոմսերի առցանց վաճառքն, այս հղմամբ։

Տոմսերը հնարավոր է ձեռք բերել նաև Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնի տոմսարկղից՝ հոկտեմբերի 2-ից սկսած, ժամը 11:00-ից։ Տոմսարկղը կաշխատի մինչև 19:00-ն։

1 անձը կարող է ձեռք բերել 5 տոմսից ոչ ավելի։

Տոմսերի գները.

Արևմտյան տրիբունա` 3000 դրամ

Արևելյան տրիբունա՝ 1000 դրամ

Հյուսիսային և հարավային տրիբունա՝ 500 դրամ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում