17:17  ,  21 սեպտեմբերի, 2022

Հայաստանի Մ-19 հավաքականը պարտվեց Գերմանիայի Մ-19 թիմին

Գերմանիա Մ-19 - Հայաստան Մ-19 հավաքականների խաղով սեպտեմբերի 21-ին Գերմանիայում մեկնարկեց Եվրոպայի մինչեւ 19 տարեկաններ առաջնության 12-րդ խմբի որակավորման փուլը: Հայաստանի Մ-19 հավաքականը պարտվեց 0:5 հաշվով:

Հաջորդ հանդիպումը Հայաստանի Մ-19 հավաքականը կանցկացնի սեպտեմբերի 24-ին՝ մրցելով Սլովակիայի թիմի հետ:

Գերմանիա Մ-19 - Հայաստան Մ-19՝ 5։0

Գրուդա, 24, Դամար, 33, Թոպ, 69 (11մ), 79, Ուլրիխ, 89

Հայաստան Մ-19

1.Գոռ Մատինյան (ա), 4. Արմեն Սարգսյան, 5. Սերգեյ Մուրադյան, 6. Գաբրիել Պապյան (22. Կառլեն Հովհաննիսյան, 88), 7. Ալեքսանդր Մկրտչյան (9. Արայիկ Էլոյան, 67), 8. Հայկ Թաթոսյան (18. Համլետ Սարգսյան, 59), 10. Կարեն Դավթյան (21. Նարեկ Հովհաննիսյան, 88), 11. Արման Մարկոսյան, 14. Պողոս Կրմզյան, 17. Վաչե Հակոբյան, 19. Վարդան Թովմասյան (23. Էրիկ Պապիկյան, 66)։

Պահեստայիններ՝ 12. Հայկ Խաչատրյան, 2. Իշխան Դարբինյան, 3. Գևորգ Գրիգորյան, 15. Մհեր Քանքանյան։

Գլխավոր մարզիչ՝ Վահագն Մինասյան։

Ֆոտո՝ ՀՖՖ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով