14:10  ,  21 սեպտեմբերի, 2022

Անկախության տոն․ Վարազդատ Հարոյանի շնորհավորանքը (տեսանյութ)

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի ավագ Վարազդատ Հարոյանը Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել երկրպագուներին։

«Սիրելի երկրպագուներ, շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության անկախության 31-րդ տարեդարձի առթիվ: Այս դժվարին օրերին առավել քան կարևոր է լինել միասնական, համախմբված՝ մեկ թիմի պես:

Ես՝ որպես Հայաստանի ազգային հավաքականի ավագ, վստահեցնում եմ, որ մենք՝ ֆուտբոլիստներս, ջանք չենք խնայի և ամեն հնարավորը կանենք ձեզ մի փոքր ուրախություն պարգևելու համար»,- ասել է Վարազդատ Հարոյանը։

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան տեսանյութ է հրապարակել։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում