22:49  ,  19 սեպտեմբերի, 2022

Լեւոն Արոնյանը պարտվեց Մագնուս Կարլսենին

Հայաստանի հավաքականի նախկին առաջատար Լեւոն Արոնյանը (ԱՄՆ) Julius Baer Generation Cup օնլայն մրցաշարի 7-րդ տուրում սեւ ֆիգուրներով մրցեց աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենի հետ եւ պարտվեց 53-րդ քայլին։

Լեւոն Արոնյանը նախորդ 6 պարտիաներում հաղթել էր իսրայելցի Բորիս Գելֆանդին ու լեհ Ռադոսլավ Վոյտաշեկին, ոչ ոքի խաղացել լեհ Յան-Կշիշտոֆ Դուդայի եւ ամերիկացի Կրիստոֆեր Վույջին Յուի հետ, պարտվել գերմանացի Վինսենտ Կեյմերին ու հնդիկ Արջուն Էրիգայիսիին եւ 8 միավորով 11-րդն է։

Julius Baer Generation Cup-ը Meltwater Champions Chess Tour-ի 9 մրցաշարերից 7-րդն է։

16 մասնակիցները նախնական փուլում կանցկացնեն 15 տուր։ 8 ուժեղագույնները պայքարը կշարունակեն քառորդ եզրափակիչում։

Julius Baer Generation Cup-ի մրցանակային հիմնադրամը 150 հազար դոլար է։ Meltwater Champions Chess Tour-ի ընդհանուր մրցանակային հիմնադրամը 1,6 միլիոն դոլար է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում