Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականն իսպանացի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի ղեկավարությամբ սկսել է մարզումային հավաքը։ ՀՖՖ-ն ներկայացրել է առաջին մարզումային օրը տեսանյութով։
Հայաստանի հավաքականը պատրաստվում է Ազգերի լիգայի առաջիկա հանդիպումներին։ Սեպտեմբերի 24-ին Երևանում Հայաստանի հավաքականը կընդունի Ուկրաինայի թիմին, սեպտեմբերի 27-ին կհյուրընկալվի Իռլանդիայի հավաքականին։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում