21:54  ,  19 սեպտեմբերի, 2022

«Ուրարտուն» հաղթեց «Փյունիկին»

Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջնության 8-րդ տուրում «Ուրարտուն» ընդունեց չեմպիոն «Փյունիկին» եւ հաղթեց 2:1 հաշվով։

«Ուրարտուն» առավելության հասավ հարձակվողներ Մաքսիմ Մայրովիչի եւ Նարեկ Գրիգորյանի գոլերի շնորհիվ։

«Ուրարտուն» 16 միավորով բարձրացավ երկրորդ տեղ եւ 2 միավոր է հետ առաջատար «Ալաշկերտից»։ «Փյունիկը» մեկ հանդիպում քիչ է անցկացրել եւ 5-րդն է՝ 12 միավոր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում