21:23  ,  19 սեպտեմբերի, 2022

Մագնուս Կարլսենը բոյկոտեց պարտիան Հանս Նիմանի հետ, որին գրանցվեց հաղթանակ

Julius Baer Generation Cup օնլայն մրցաշարի 6-րդ տուրում աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենը բոյկոտեց ամերիկացի Հանս Նիմանի հետ պարտիան, որին երկրորդ քայլին գրանցվեց հաղթանակ։

Հիշեցնենք, որ երկու շաբաթ առաջ ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում անցկացված Sinquefield Cup ամենամյա մրցաշարի երրորդ տուրում Մագնուս Կարլսենը պարտվել էր ամերիկացի Հանս Նիմանին եւ հրաժարվել էր հետագա մասնակցությունից։ Շախմատային մամուլը գրել էր, որ Կարլսենը Նիմանին կասկածում է հուշումներից օգտվելու մեջ։

Julius Baer Generation Cup-ի 7-րդ տուրում Մագնուս Կարլսենի մրցակիցը կլինի Հայաստանի հավաքականի նախկին առաջատար Լեւոն Արոնյանը (ԱՄՆ), որը 5 տուրից հետո 8 միավորով 7-րդն է  (հաղթանակի համար տրվում է 3, ոչ ոքիի՝ 1 միավոր)։ 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում