19:32  ,  19 սեպտեմբերի, 2022

Էդգար Բաբայանը չի միանա ազգային հավաքականին

Դանիական «Ռանդերսի» կիսապաշտպան Էդգար Բաբայանը չի միանա ազգային հավաքականին` «Սիլկեբորգի» դեմ խաղում ստացած վնասվածքի պատճառով, հաղորդում է ՀՖՖ-ի մամուլի ծառայությունը։

Նրա փոխարեն հավաքական է հրավիրվել ԲԿՄԱ-ի կիսապաշտպան Արթուր Սերոբյանը։

Հայաստանի հավաքականը պատրաստվում է Ազգերի լիգայի առաջիկա հանդիպումներին։ Իսպանացի Խոակին Կապառոսի գլխավորած թիմը սեպտեմբերի 24-ին Երևանում կընդունի Ուկրաինայի թիմին, սեպտեմբերի 27-ին կհյուրընկալվի Իռլանդիայի հավաքականին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում