18:50  ,  19 սեպտեմբերի, 2022

Մեսին ու Վերատին ստացել են ամենաբարձր գնահատականները

ՊՍԺ-ի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին ու իտալացի կիսապաշտպան Մարկո Վերատին ամենաբարձր գնահատականներն են ստացել «Լիոնի» դեմ Ֆրանսիայի առաջնության 8-րդ տուրի խաղում, ֆրանսիական L’Équipe-ի վարկածով։ Մեսիի ու Վերատիի գործողությունները գնահատվել են հավասար՝ 8: Բրազիլացի հարձակվող Նեյմարի խաղը գնահատվել է 7։

Ամենացածր գնահատականները ՊՍԺ-ից ստացել են Կիլիան Մբապեն, Դանիլու Պերեյրան, Սերխիո Ռամոսը եւ Ջանլուիջի Դոնարուման՝ 4:

ՊՍԺ-ն «Լիոնին» հաղթել էր 1:0 հաշվով Մեսիի գոլի շնորհիվ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Այս թեմայով