17:03  ,  19 սեպտեմբերի, 2022

Արթուր Դալալոյան․ Հույս ունենք, որ կմասնակցենք Փարիզի Խաղերին, կարեւոր չէ՝ դրոշով, թե առանց դրոշի

Սպորտային մարմնամարզության օլիմպիական չեմպիոն, ռուսաստանցի Արթուր Դալալոանը պատրաստ է մասնակցել 2024թ․ Փարիզի Օլիմպիական խաղերին չեզոք կարգավիճակում։ Միջազգային օլիմպիական կոմիտեն քննարկում է Ռուսաստանի եւ Բելառուսի մարզիկներին Փարիզի Խաղերին առանց դրոշի մասնակցելու հնարավորություն տալու հարցը։

«Մենք շարունակում են անդուլ աշխատանքը։ Իրավիճակն աբսուրդային է, բայց մենք հույս ունենք, որ կմասնակցենք Փարիզի Օլիմպիական խաղերին, կարեւոր չէ՝ դրոշով, թե առանց դրոշի։ Բոլորն էլ հրաշալի գիտեն, որ ես ներկայացնում եմ Ռուսաստանը։ Ոմանք կարծում են, որ առանց դրոշի պետք չէ մեկնել։ Ես այդպես չեմ կարծում։ Ես դուրս կգա մրցասպարեզ եւ կպաշտպանեմ երկրի պատիվը, կպայքարեմ հաղթանակի համար»,- Արթուր Դալալոյանի խոսքը մեջբերում է championat.com-ը։

Ռուսաստանցի մարզիկը ծնվել է 1996 թվականի մերձդնեստրյան Տիրասպոլ քաղաքում։ Նա Տոկիոյի օլիմպիական չեմպիոն է, աշխարհի եռակի, Եվրոպայի հնգակի ոսկե մեդալակիր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում