12:03  ,  19 սեպտեմբերի, 2022

Արսեն Հարությունյան․ Մենք հաղթանակներ կերտում ենք մեր միասնությամբ

Ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի կրկնակի չեմպիոն Արսեն Հարությունյանը աշխարհի առաջնություններում իր երկրորդ բրոնզե մեդալը նվաճելուց հետո սոցիալական ցանցերում արած գրառումով անդրադարձել է Ադրբեջանի ագրեսիային Հայաստանի դեմ։

«Մենք՝ հայերս, երբեք ինքներս պատերազմ չենք սկսել: Ուզում եմ, որ Արդբեջանը վերջապես հասկանա, որ խաղաղությունն ամենակարևոր բանն է աշխարհում:

Իմ նպատակն է ազգին նորանոր հաղթանակներ նվիրելն ու աշխարհին ցույց տալ, որ թեև Հայաստանը փոքր երկիր է, բայց ուժեղ մարզիկներ ու սպորտային լավ պատմություն ունի:

Այսօր՝ առավել քան երբևէ, համոզված ենք, որ մենք հաղթանակներ կերտում ենք մեր միասնությամբ ու անձնվեր պայքարով։

Աստված պահապան մեր զինվորներին։

Թող այլևս սահմանին ոչ մի զոհ և ոչ մի վիրավոր չունենանք»,- գրել է 22-ամյա մարզիկը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում