01:14  ,  19 սեպտեմբերի, 2022

Իսպանիան՝ Եվրոպայի չեմպիոն

Բասկետբոլի տղամարդկանց Իսպանիայի հավաքականը նվաճեց Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը։ Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում տեղի ունեցած եզրափակիչում իսպանացիները մրցեցին Ֆրանսիայի հավաքականի հետ եւ հաղթանակ տարան 88:76 հաշվով։

Երրորդ տեղի համար խաղում Գերմանիայի հավաքականը 82:69 հաշվով պարտության մատնեց լեհերին։

Եվրոբասկետ-2022-ի խմբային փուլն անցկացվեց Գերանիայում, Վրաստանում, Չեխիայում եւ Իտալիայում 24 թիմերի մասնակցությամբ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում