Իտալիայի առաջնության 7-րդ տուրում չեմպիոն «Միլանն» ընդունեց «Նապոլիին» եւ պարտություն կրեց 1:2 հաշվով։
Իտալացի Լուչանո Սպալետիի գլխավորած թիմին հաղթանակ բերեցին իտալացի հարձակվող Մատեո Պոլիտանոյի եւ արգենտինացի հարձակվող Ջովանի Սիմեոնեի գոլերը։
«Նապոլին» 17 միավորով հավասարվեց «Ատալանտային» եւ առաջատարն է, «Միլանը» 5-րդն է՝ 14 միավոր։
Իտալիայի առաջնություն, 7-րդ տուր
«Միլան» - «Նապոլի»՝ 1:2 (տեսանյութ)
Օլիվիե Ժիրու, 69 - Մատեո Պոլիտանո, 55, 11մ, Ջովանի Սիմեոնե, 78
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում