00:42  ,  19 սեպտեմբերի, 2022

«Նապոլին» ուժեղ էր «Միլանից» (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 7-րդ տուրում չեմպիոն «Միլանն» ընդունեց «Նապոլիին» եւ պարտություն կրեց 1:2 հաշվով։

Իտալացի Լուչանո Սպալետիի գլխավորած թիմին հաղթանակ բերեցին իտալացի հարձակվող Մատեո Պոլիտանոյի եւ արգենտինացի հարձակվող Ջովանի Սիմեոնեի գոլերը։

«Նապոլին» 17 միավորով հավասարվեց «Ատալանտային» եւ առաջատարն է, «Միլանը» 5-րդն է՝ 14 միավոր։

Իտալիայի առաջնություն, 7-րդ տուր

«Միլան» - «Նապոլի»՝ 1:2 (տեսանյութ)

Օլիվիե Ժիրու, 69 - Մատեո Պոլիտանո, 55, 11մ, Ջովանի Սիմեոնե, 78

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով