21:56  ,  18 սեպտեմբերի, 2022

«Ատալանտան» պարտության մատնեց «Ռոմային» եւ առաջինն է (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 7-րդ տուրում «Ատալանտան» Հռոմում մրցեց «Ռոմայի» հետ։

Պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմը պարտություն կրեց նվազագույն հաշվով։ 35-րդ րոպեին աչքի ընկավ իտալացի պաշտպան Ջորջիո Սկալվինին։

57-րդ րոպեին մրցավարին անպատվելու համար Մոուրինյոն ստացավ կարմիր քարտ։

«Ատալանտան» գլխավորում է մրցաշարային աղյուսակը՝ 17 միավոր։ «Ռոման» 6-րդն է՝ 13 միավոր։

Իտալիայի առաջնություն, 7-րդ տուր

«Ռոմա» - «Ատալանտա»՝ 0:1 (տեսանյութ)

Ջորջիո Սկալվինի, 35

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում