18:58  ,  18 սեպտեմբերի, 2022

«Յուվենտուսը» սենսացիոն պարտություն կրեց, «Լացիոն» խնդիրներ չունեցավ (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 7-րդ տուրում Հռոմի «Լացիոն» արտագնա խաղում մրցեց «Կրեմոնեզեի» հետ եւ վստահ հաղթանակ տարավ 4:0 հաշվով։ Դուբլի հեղինակ դարձավ իտալացի հարձակվող Չիրո Իմոբիլեն, մրցակցի դարպասը գրավեցին նաեւ սերբ կիսապաշտպան Սերգեյ Միլինկովիչ-Սավիչը եւ իսպանացի հարձակվող Պեդրո Ռոդրիգեսը։

«Լացիոն» 14 միավորով 5-րդն է, «Կրեմոնեզեն» 2 միավորով նախավերջինն է։

Սենսացիոն պարտություն կրեց «Յուվենտուսը»։ Իտալացի Մասիմիլիանո Ալեգրիի գլխավորած թիմը հյուրընկալվեց ուժեղագույնների լիգայի նորեկ «Մոնցային», որն առավելության հասավ նվազագույն հաշվով։ 40-րդ րոպեին կոպիտ խաղի համար հեռացվեց «Յուվենտուսի» արգենտինացի կիսապաշտպան Անխել Դի Մարիան։

«Մոնցան» հաղթական գոլը խփեց 74-րդ րոպեին։ Աչքի ընկավ դանիացի հարձակվող Կրիստիան Գիտկյաերը։

«Յուվենտուսը» 10 միավորով 8-րդն է։ «Մոնցան» 18-րդ տեղում է՝ 4 միավոր։

Իտալիայի առաջնություն, 7-րդ տուր

«Կրեմոնեզե» - «Լացիո»՝ 0:4 (տեսանյութ)

Չիրո Իմոբիլե, 7, 21, 11մ, Սերգեյ Միլինկովիչ-Սավիչ, 45+1, Պեդրո Ռոդրիգես, 79

«Մոնցա» - «Յուվենտուս»՝ 1:0 (տեսանյութ)

Կրիստիան Գիտկյաեր, 74

Հեռացում՝ Անխել Դի Մարիա («Յուվենտուս»), 40

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում